30 նոյեմբերի 2009 - 20:59 AMT
Երեւանում նշում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվում է դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանդիսավոր արարողությունը սկսվեց դերասանի բազմաթիվ դերերի սլայդ-շոուից:

Հոբելյանական երեկոյի ժամանակ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը Սոս Սարգսյանին հանձնեց Միության առաջին մեդալը, ինչն առավել մեծ նշանակություն տվեց վերջերս շնորհված մրցանակին: Դահլիճը լի է մարդկանցով, որոնց թվում բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր կան: Մասնավորապես, դահլիճում է գտնվում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: