Հաագայի միջազգային տրիբունալը լսումներ է սկսել Կոսովոյի անկախության օրինականության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հաագայի միջազգային տրիբունալն այսօր լսումներ է սկսում Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ: Կոսովոյի հարցը կքննեն 15 անկախ դատավորներ ինը օրվա ընթացքում: Այդ գործընթացն արդեն աննախադեպ են համարում: Լսումներին կմասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ բոլոր հինգ մշտական անդամների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:



2008թ. փետրվարի 17-ին Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակեց: Չնայած պաշտոնական Սերբիայի բողոքներին, Կոսովոյի անկախությանը սատարեց 63 երկիր, որոնց թվում մեծամասնությունը ԵՄ երկրներն են ու ԱՄՆ-ն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---