Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն սկսում է Future First խաղալիքների եւ գրքերի հավաք 1 դեկտեմբերի 2009 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սիի ներգրավվածությունը հասարակական կյանքին հիմնված է երկու հենասյուների` կրթության եւ շրջակա միջավայրի վրա: Էյչ-Էս-Բի-Սիի կրթական ծրագրերն ամբողջ աշխարհում չունեւոր երեխաներին տալիս են լավ կրթություն ստանալու եւ կյանքում հաջողության հասնելու հնարավորություն: Անկասկած ցանկացած երկրի ապագան եւ նրա քաղաքացիների բարեկեցությունը կախված է նրանից, թե ինչպես են ապրում սահմանափակ հնարավորություններով հասարկության տարբեր խմբերը եւ որքանով են ի վիճակի բարելավելու իրենց ապրելակերպը: Future First-ը համաշխարհային կրթական ծրագիր է (2007-2012թթ.), որը գործում է բոլոր 86 երկրներում, որտեղ ներկայացված է Էյչ-Էս-Բի-Սին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն եւս ակտիվորեն մասնակցում է Future First ծրագրին` իրականացնելով երկարաժամկետ նախագծեր: Այս տարի առաջին անգամ Բանկը սկսում է Future First խաղալիքների եւ գրքերի հավաք, որը կիրականացվի 2009 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը` նպատակ ունենալով աջակցելու չուն-որ երեխաների հետ աշխատող բարեգործական կազմակերպություններին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը բոլորին քաջալերում է օգնության ձեռք մեկնել այս երեխաներին եւ գալիք տոնակատարությունները ուրախ նշելու հնարավորություն ընձեռել նրանց: Նվիրաբերված խաղալիքները, գլուխկոտրուկները, խաղերը, նկարազարդման գրքերը, բառարանները կամ պատմվածքները կարող են դրվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի յուրաքանչյուր մասնաճյուղում տեղադրված հավաքման արկղերում: Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը Ամանորն երեխաների համար պայծառ ու անմոռանալի դարձնելու համար: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա |