ԵԱՀԿ-ն բացառում է ուժի կիրառումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն ողջունում է ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների` Լավրովի, Կուշների եւ պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը:



«Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ ամբողջապես աջակցում ենք նրանց հանձնառությանը` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցնելուն, որպեսզի առանց հապաղման եւ բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը:



Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Մենք համոզված ենք, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա»,-ասվում է ԵԱՀԿ ԱԳՆԽ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---