Վրաստանի խորհրդարանը 2010թ. հունվարի 22-ին կդադարեցնի անդամակցությունը ԱՊՀ ՄԽՎ-ում 3 դեկտեմբերի 2009 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը, որը մինչ այդ արդեն դուրս էր եկել Անկախ պետությունների համագործակցությունից, 2010թ. հունվարի 22-ից կդադարի լինել Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Դաշնության Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը: ԱՊՀ ՄԽՎ-ից դուրս գալու մասին դիմումը Վրաստանը ներկայացրել էր հունիսի 22-ին: Գոյություն ունի մեխանիզմ, որի համաձայն անդամակցությունը դադարեցվում է նման դիմում ներկայացնելուց կես տարի անց: «Այդպիսով, 2010թ. հունվարի 22-ից Վրաստանն այլեւս չի լինի ԱՊՀ ՄԽՎ անդամ»,-ասել է նա: 2008թ. օգոստոսի 14-ին Վրաստանի խորհրդարանը որոշում է կայացրել Վրաստանի հանդեպ «Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի» գործողությունը դադարած համարելու վերավերյալ: Վրաստանի ԱԳՆ-ն 2008թ. օգոստոսի 18-ին նոտայով դիմել է ԱՊՀ Գործադիր կոմիտե, որտեղ իրազեկվում էր վրացական խորհրդարանի ԱՊՀ-կազմից Վրաստանի դուրս գալու որոշման մասին: ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու ընթացակարգն ավարտվեց 2009թ. օգոստոսի 18-ին: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |