ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը դեմ է հանդես գալիս եվրոպական արժեքներին

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան հիմնախդնրի խաղաղ կարգավորման միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Աթենքում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի ժամանկ:



«Հայաստանը ղեկավարվում է նույնանման մոտեցումներով ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում»: Ընթացիկ տարում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են վեց անգամ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, որը շարունակում է մնալ այդ բանակցությունների կայուն ձեւաչափը: Չնայած որ կողմերը որոշակի առաջընթաց են գրանցել մադրիդյան սկզբունքների քննարկման ընթացքում, այնուամենայնիվ, դեռեւս հարցեր են մնում, որոնք պետք է լուծել: Հայաստանը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորման, որը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, որոնք երեկ իրենց արտացոլումը գտան Հայաստանի, Ադրբեջանի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ»,-ասել է նախարարը: Որպես նման գործողության ամենաթարմ օրինակ՝ նախարար Նալբանդյանը բերեց րոպեներ առաջ հնչած Ադրբեջանի նախարարի ելույթը, որտեղ եւս մեկ փորձ արվեց խեղաթյուրել ղարաբաղյան հիմնախնդրի եւ ընթացող բանակցությունների էությունը:



«Մենք վստահ ենք, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար կողմերը պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խանգարել խաղաղ գործընթացին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից սպառազինությունների սահմանափակման միջազգային պարտավորությունները խախտելու, պարբերաբար կրկնվող ռազմատենչ հայտարարությունների եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը բացահայտորեն խախտելու մեջ:



Նախարար Նալբանդյաննանդրադարձավնաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների վավերացումը: Նախարարի խոսքով գործընթացի անհիմն ձգձգումը եւ նախապայմանների առաջադրումը, ներառյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապելու փորձերը, կարող են վնասել թե մեկը, թե մյուսը: Հայաստանի արտգործնախարարըշնորհակալություն հայտնեցմիջազգային հանրությանը հայ-թուրքականհարաբերությունների կարգավորմանգործընթացինցուցաբերվող անվերապահաջակցությանհամար: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աշխարհի բոլոր երկրները արտահայտեցին իրենց աջակցությունը, միայն կա մի երկիր` Ադրբեջանը, որ դեմ է արտահայտվում` հակադրվելով ոչ միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին, այլեւ՝ ողջ միջազգային հանրությանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---