«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդը քննարկել է «ՀՀ ոռոգման եւ դրենաժի ազգային քաղաքականության» հայեցակարգը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Կառավարման խորհուրդը քննարկել է «ՀՀ ոռոգման եւ դրենաժի ազգային քաղաքականության» հայեցակարգը, որի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Խնդրի շուրջ ծավալվել է շահագրգիռ կողմերի մտքերի փոխանակություն, որն ամփոփելով, վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների եւ կազմակերպությունների հետ եւս մեկ անգամ քննարկել փաստաթուղթը եւ ներկայացնել հաջորդ նիստին:



Օրակարգի հաջորդ հարցը, որը վերաբերում էր «ՀՄՀ-Հայաստան» կազմակերպության Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնմանը, խորհուրդն ընդունել է ի գիտություն:



Կառավարման խորհուրդը հավանություն է տվել «ՀՄՀ- Հայաստան» ծրագրի գնումների փոփոխված ուղեցույցին, գնումների պլանի փոփոխությանն ու հաստատմանը։



Անդրադառնալով «ՀՄՀ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի գործունեության տարեկան հաշվետվությանը, կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել հիմնադրամի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները եւ հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքները:



Կառավարման խորհուրդը քննարկել է հիմնադրամի աշխատանքների իրականացման հետ կապված մի շարք հարցեր եւ Շահառուների խորհրդի հետ կապված խնդիրներ։



Խորհուրդը հաստատել է նաեւ Սպիտակի ինքնահոս համակարգի վերականգնման պայմանագիրը:

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---