Երեւան կժամանի ԱՄԷ ԱԳՆ ղեկավարը 4 դեկտեմբերի 2009 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-7-ը Հայաստան կայցելի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:Էդվարդ Նալբանդյանի եւ Անվար Գարգաշի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Հանդիպումից հետո նախարարները կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր ԱՄԷ-ի մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ազգային կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի միջեւ մարդկանց շահագործման դեմ պայքարում համագործակցության մասին:Ստորագրման արարողությանըկհաջորդիՀայաստանի ԱԳ նախարարի եւ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարարի համատեղ մամուլի ասուլիսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |