Հաստատվել է Հայաստանի շախմատի հավաքականի կազմը, որը ԱԱ մասնակցելու համար կմեկնի Թուրքիա 4 դեկտեմբերի 2009 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հաստատվել է Հայաստանի շախմատի հավաքականի կազմը, որը հունվարի 3-14 աշխարհի 7-րդ թիմային առաջնությանը մասնակցելու համար կմեկնի Բուրսա (Թուրքիա): Հայաստանի հավաքականի կազմի մեջ մտել են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը ու Տիգրան Քոթանջյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը, հաղորդում է armchess.am-ը:Հիշեցնենք, որ նախնական կազմը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին, դրանում միայն մեկ փոփոխություն է կատարվել` Զավեն Անդրիասյանին փոխարինել է Տիգրան Քոթանջյանը: Առաջնությանը կմասնակցեն 10 հավաքականներ` Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ, Ռուսաստանի, Բրազիլիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հունաստանի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |