Ռուբեն Եգանյան. Ես մեր բնակչության դրությունն աղետալի եմ համարում 4 դեկտեմբերի 2009 - 17:16 AMT PanARMENIAN.Net - «Շուտով մեր ազգը լուրջ ժողովրդագրական խնդրի առջեւ է կանգնելու»,- դեկտեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում նշեց ժողովրդագրագետ, «Հայկական սոցիալ-ժողովրդագրական նախագիծ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Եգանյանը: Նա ընդգծեց, որ պաշտոնական տվյալներով արտագաղթողների եւ ներգաղթողների տարբերությունը կազմում է տարեկան 7-8 հազար հոգի: «Մենք գաղթողներին երկու կարգի ենք բաժանում` մշտական բնակության եւ գումար վաստակելու համար մեկնողներ: Մոտ 10-15 հազար հոգի ամեն տարի մեկնում են գումար վաստակելու, սակայն նրանց վերադարձը հայրենիք պարտադիր չէ»,- նշեց Եգանյանը: Նրա խոսքով, 2002թ. բնակչության պաշտոնական մարդահամարի տվյալները նույնպես չեն արտացոլում իրականությունը: Պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում 2002թ. բնակվում էր 3 800 000 մարդ, սակայն իրականում այդ ժամանակ Հայաստանում բնակվում էր 3 210 000 մարդ: Հաշվի առնելով դա` ազգագրագետը բնակչության դրությունն աղետալի անվանեց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |