4 դեկտեմբերի 2009 - 18:51 AMT
Ռուբեն Եգանյան. Հայաստանում պետք է խրախուսել ոչ թե երրորդ, այլ երկրորդ երեխայի ծնունդը
«Հայաստանում ծնված երեխաների 50 % առաջնեկներ են, միկ երրորդը` երկրորդ երեխաներն են ընտանիքում, եւ մոտ երեխաների 10 %` երրորդն են եւ ավելին: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է խրախուսել ոչ թե երրորդ, այլ երկրորդ երեխայի ծնունդը, որպեսզի նորմալանա երկրի ժողովրդագրական իրավիճակը», նշել է դեկտեմբերի 4-ն կայացած մամլո ասուլիսում ազգագրագետ Ռուբեն Եգանյանը:

Նրա խոսքերով, վերջին տարիների ծնելիության մակարդակի աճը որոշ մասնագետներ սխալմամբ ընդունում են որպես դրական ցուցանիշ, սակայն նրանք չեն հաշվի առնում այն, որ վերարտադրողական տարիքի են հասել այն երեխաները, որոնք ծնվել են 1980-90 թթ, երբ գրանցվել էր ծնելիության կտրուկ անկում:

Այդ տեմպերով մի քանի տարի հետո Հայաստանում մարդկանց պակաս կզգացվի: