ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ20 փետրվարի 2002 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Բաքվի «Թուրան» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոսս Ուիլսոնը հայտարարել է, որ չի բացառում Ադրբեջանում ահաբեկչությանը մասնակից անձանց կամ կազմակերպությունների «հետքերի» առկայությունը: Դիվանագետը շոշափել է նաեւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը այդ երկրում: Ուիլսոնը հայտարարել է, որ Բաքվի մասնակցությունը հակաահաբեկչական գործողությանը չի ստիպի Վաշինգտոնին աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերի վրա: Նա հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան հաշվետվությունը մարդու իրավունքների վերաբերյալ, որտեղ կարտացոլվեն նաեւ Ադրբեջանին վերաբերող հարցեր: Միացյալ Նահանգների ղեկավարության հատուկ անհանգստությունը առաջացնող հիմնախնդիրներից մեկը, դեսպանի խոսքերով, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելն է: Հաստատելով, որ բոլոր նախորդ ընտրությունները Ադրբեջանում չեն եղել ազատ եւ արդար, Ոիլսոնը հույս է հայտնել, որ հաջորդ ընտրությունները այդ իմաստով կլինեն մի շարք առաջ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն Ալիևի հետ խոսել է ենթակառուցվածքային համատեղ ծրագրերից՝ առաջնային համարելով Հյուսիս–հարավը Նա նշել է, որ երկրները գործում են 2022–ի ավարտին ստորագրված պայմանագրի հիման վրա «Ոսկե ծիրանի» տնօրեն․ Սփեյսին ՀՀ է հրավիրվել բացառապես իր մասնագիտական որակների համար Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին, մուտքն ազատ է Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրություն կբացվի Գյումրիում Ցուցադրության ավարտից հետո ամբողջ հավաքածուն կնվիրաբերվի Երևանի Շառլ Ազնավուրի թանգարանին Հրազենային վնասվածքից պայմանագրային է մահացել Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն |