Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ն Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողովը, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական հարաբերությունների հնարավորությունների զարգացման մասին, մասնավորապես համագործության հնարավորությունները Սանկտ Պետերբուրգի հետ:



«Հայ-ռուսական գործարար համաժողովը հերթական հարթակ է, որտեղ մենք կկարողանանք ակտիվացնել առեւտրա-տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ», - ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով, ուրախալի է այն փաստը, որ համաժողովը անցկացվում է տարվա վերջ: «Ներկայումս այն պահն է, որպեսզի պլաններ նախապատրաստել եկող տարվա համար», - նշել է նա:



Արսեն Ղազարյանը հաղորդել է, որ ռուսական պատվիրակության կազմի մեջ են մանվածքային, կարի, դեղագործության, տրանսպորտի արդյունաբերության ներկայացուցիչները:



Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի առեւտռա-արդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---