ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ19 փետրվարի 2002 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Ջավախքի բնակիչները բացասաբար են վերաբերում Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ջավախքում գործող «Զանգ» կուսակցության համանախագահ Մ. Թորոսյանը հայտարարելէ, որ «երկաթգծի շահագործման դեպքում, ընդամենը 5-6 տարիների ընթացքում, կփոխվի Ջավախքի եւ հարակից շրջանների էթնիկ կազմի հարաբերակցությունը, կվտանգվի բնակչության խոսակցական լեզուն, կրոնը, մշակույթը եւ այլն»: Ախալքալաքում գործող «Ա-ինֆո» գործակալությանը նա ասել է, որ երկաթգծի սպասարկման, պահպանության, գնացքներին ուղեկցելու եւ այլ ծառայությունների պատրվակով տարածքը լցվելու է թուրք ոստիկաններով, զինվորներով եւ բնակչության համար ոչ ցանկալի այլ մարդկանցով: «Մենք դեմ չենք երկու երկրների միջեւ բարիդրացիական. առեւտրա-տնտեսական եւ մշակութային կապերի հաստատման ու ամրապնդման գործընթացին: Ինչ վերաբերում է երկաթուղային կապին, ապա մեր կարծիքով, ավելի նպատակահարմար է բացել Կարս-Գյումրի- Թբիլիսի երկաթգիծը, որը հարմար է եւ աշխարհագրորեն եւ տնտեսական շահութաբերությամբ: Իսկ այն գումարները, որոնք նախատեսվում են Ջավախքով երկաթուղի կառուցելու համար, կարելի է օգտագործել տնտեսության զարգացման այլ ոլորտներում», - ասել է «Զանգ» կուսակցության համանախագահ Մ. Թորոսյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |