Երեւանի քաղաքապետարանը նախապատրաստվում է ձմռան եւ ամանորյա տոներին 8 դեկտեմբերի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանում ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում քննարկվել են բացօթյա առեւտրի համար եվրոպական փորձը կիրառելու հարցը, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Հաղորդման համաձայն, բացօթյա առեւտուրը կենտրոնացնելու համար ուսումնասիրություններ են կատարվում, հստակեցվում է առեւտրի կարգավորման ընդհանուր մոտեցումը, որը ներառելու է եվրոպական փորձը, ըստ որի բացօթյա առեւտուրը թույլատրվում է միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Բացի դրանից քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին զեկուցել են նաեւ շաբաթական հանձնարարականների կատարման մասին, որոնց շարքում` ձմռան նախապատրաստության մասին: Մասնավորապես նշվել է, որ տեղումների օրերին նշանակվելու է շուրջօրյա հերթապահություն: Գագիկ Բեգլարյանը խորհրդակցության ընթացքում նշել է, որ ամանորյա տոների կապակցությամբ քաղաքապետարանը նվերներ է բաժանելու` մանկատների եւ դպրոցների 1-4-րդ դասարանների ավելի քան 50 հազ. երեխաների, ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամներին եւ միայնակ թոշակառուների որոշակի խմբի: «Իսկ Ամանորի կեսգիշերին Երեւանի վարչական շրջաններում կկազմակերպվի հրավառություն», - ասված է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |