Հայաստանում վստահեցնում են, որ H1N1 վիրուսը ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից, սակայն կոչ են անում զգույշ մնալ 8 դեկտեմբերի 2009 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ H1N1 վիրուսը ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից: Այդ վիրուսի դեմ պետք չի ձեռնարկել հատուկ միջոցներ:«Դպրոցների եւ մանկապարտեզների փակումը դասական միջոց է համաճարակի կանխարգելման համար: Սակայն, H1N1 վիրուսը մինչեւ վերջ չի ուսումնասիրված եւ հակված է մուտացիայի, այդ պատճառով պետք է զգույշ լինել», - ընդգծել է Արա Բաբլոյանը: Բաբլոյանի խոսքերով, ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս պատվաստումներ անել ոչ թե ողջ բնակչությանը, այլ նրանց, ովքեր մտնում են ռիսկի խմբերի մեջ` մանկահասակ երեխաներին, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, հղի կանանց եւ տարեց մարդկանց: Տվյալ հանձնարարականին հետեւում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Ինչպես հաղորդել է Արա Բաբլոյանը, Հայաստանում ներկայումս գրանցվել է H1N1 վիրուսով 40 հիվանդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |