ՎԱՐՇԱՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Լեհական իշխանությունները հետաքրքրվել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությամբ: Ինչպես տեղեկացրել է «Մեդիամակս» գործակալությանը տված հարցարույցում Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչը, «Վարշավայում լարվածորեն հետեւում են այդ գազամուղի շինարարության նախագծի իրականացմանը»: Նրա խոսքերով` լեհական կողմին շատ է հետաքրքրել Իրանի տարածքով, Հայաստան, այնուհետեւ Եվրոպա, թուրքմենական գազի մատակարարման գաղափարը: «Ես լսել եմ նաեւ ուկրաինական կողմի շահագրգռվածության մասին Իրան-Հայաստան գազամուղի Սեւ ծովի հատակով մինչեւ Ֆեոդոսիա երկարացման հարցում: Դե ինչ, բարի գալուստ»,- նշել է Իվաշկեւիչը: Ժամանակավոր հավատարմատարը ավելացրել է նաեւ, որ նա տեղյակ է պահել պաշտոնական Վարշավային հեռանկարում գազամուղի շինարարությանը լեհական կողմի գործնական մասնակցության մասին եւ այժմ սպասում է պատասխանի: «Կարծում եմ, անհրաժեշտ է լրջորեն մտածել այդ հեռանկարի վրա»,- ընդգծել է Պյոտր Իվաշկեւիչը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---