Արարատբանկը կիրականացնի ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի 3-րդ թողարկումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը տեղաբաշխման ժամկետով Արարատբանկը կիրականացնի ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի 3-րդ թողարկումը: Թողարկման ծավալը կկազմի 250 միլիոն ՀՀ դրամ: Կթողարկվի 25.000 ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` մեկ պարտատոմսը 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, 18 ամիս շրջանառության ժամկետով:



Պարտատոմսեր կարելի էձեռք բերելինչպես պարտատոմսերի առաջնայինտեղաբաշխմանընթացքում (2009 թվականիդեկտեմբերի 14-ից 25-ը), այնպես էլ տեղաբաշխման ավարտի օրվանից հետո` պարտատոմսերի շրջանառության ամբողջ ժամանակահատվածում:



«Հետաքրքրությունը ներդրողների կողմից հիմնված է ոչ միայն բանկի հանդեպ վստահության, այլ նաեւ այն փաստի վրա, որ վերջերս բանկն աճ է գրանցել բոլոր հիմնական ցուցանիշներով»,-ասել է Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը: Բացի այդ, ըստ նրա, NASDAQ OMX Արմենիա բորսայում առաջին (2007թ. թողարկման ծավալը կազմել է 250 մլն դոլար) եւ երկրորդ (2008-ին` 400 մլն դրամ) զետեղման արդյունքում նրանց շրջանառության ծավալը գերազանցել է 700 մլն դրամ:



Իր հերթին Արարատբանկի ռազմավարության եւ մեթոդաբանության բաժնի պետ Գարիկ Ադամյանը հավելել է, որ պարտատոմսերի թողարկումը նախատեսված էր դեռեւս 2008թ. վերջում, երբ բանկը կազմում էր 2009-ի բյուջեն 200 մլն դրամ ընդհանուր ծավալով, սակայն, ելնելով շուկայի պահաջարկի հետազոտություններից, որոշվեց այդ ծավալը հասցնել 250 մլն դրամի: Նա նաեւ հավելել է, որ այդ թողարկման առավելությունը նրանում է, որ պարտատոմսերի եկամտաբերությունը կկազմի 10 տոկիս` նախկին 9 տոկոս եկամտաբերության դիմաց: Բաժնի պետն ասել է նաեւ, որ այդ միջոցները կուղղվեն փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը:



Նրա խոսքերով, նախատեսվում է, որ 2010 թվականին թողարկված պարտատոմսերը կցուցակվեն եւ շրջանառության մեջ կդրվեն NASDAQ OMX Արմենիա-ում: Պարտատոմսերի լիկվիդայնության ապահովման համար կներգրավվեն 1-2 մարկետմեյքերներ թողարկմամբ զբաղվող ներդրումային ընկերությունների շրջանում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---