2010 թվականին Արագ արձագանքման հավաքական ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով15 դեկտեմբերի 2009 - 15:40 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է ձեռնամուխ լինի Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) հագեցմանը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով: Այդ մասին «ՀԱՊԿ`գործունեության արդյունքները 2009թ. երկրորդ կիսամյակում եւ 2010-ի հեռանկարները» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ինչպես նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաջորդ տարի նախատեսվում է ավարտին հասնցնել խաղաղապահ ներուժի ձեւավորումն ու ձեռնամուխ լինել խաղաղապահ ուժրի նախապատրաստմանը: Բացի այդ, 2010թ. վերջնականապես կհամաձայնեցվի ԱԱՀՈւ վերաբերյալ փաստաթղթերի երկրորդ փաթեթը: Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայում ռուսական ռազմակայանի ստեղծման հնարավորությանը, ապա Բորդյուժան հայտարարել է, որ դրա համար հիմքեր չկան: «Այսօր, ԱԱՀՈւ միջոցով ՀԱՊԿ-ն պատրաստ է գործել կազմակերպության անդամ երկրների ցանկացած կետում եւ լուծել ինչպես ռազմական, այնպես էլ հատուկ խնդիրներ»,-ասել է Նիկոլայ Բորդյուժան: Գնահատելով կազմակերպության գործունեությունն անցյալ տարում` Բորդյուժան ասել է, որ ԱԱՀՈւ ստեղծումը վկայում է կազմակերպության զարգացման նոր փուլի մասին եւ նոր մարտահրավերներին հակազդելու ունիվերսալ համակարգ է: ԱԱՀՈւ ստեղծման մասին որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կայացրել են 2009 թվականի փետրվարի 4-ին: ԱԱՀՈւ-ն նախատեսված է ռազմական ագրեսիան ետ մղելու, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում հատուկ գործողությունների, կազմակերպված անդրազգային հանցավորության, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |