Ղարաբաղյան հակամարտության լուծումը ԵԱՀԿ շրջանակներում Ղազախստանի առաջնահերթություններից մեկն է

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում սառեցված հակամարտությունների խնդիրը, առանձնապես ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ շրջանակներում ամենագլխավոր հարցերից մեկն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեւը: «Ղազախստանը ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում պարտադիր զբաղվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, եւ մենք մտադիր ենք ստեղծել բոլոր պայմանները ԵԱՀԿ Մինսկի խմբի արգասաբեր գործունեության համար: Դա մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է»,- նշեց Ալիմբաեւը:



Նա հաղորդեց նաեւ, որ Ղազախստանը որպես ԵԱՀԿ նախագահ իր առաջնահերթությունները կներկայացնի հունվարի սկզբին: «Մեզ համար նախագահությունը ԵԱՀԿ-ում շատ մեծ նշանակություն ունի, քանի որ դա առաջին դեպքն է, երբ կազմակերպության նախագահ է դառնում ԱՊՀ անդամ երկիր»,- ասաց Նուրբոլատ Ալիմբաեւը` ավելացնելով, որ Ղազախստանն իր նախագահության ընթացքում մտադիր է ներկայացնել հանդուրժողականության իր մոդելը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---