Երեւանում քննարկել են 2010 թ-ի Սեւանա լճի խնդիրների լուծման ծրագիրը15 դեկտեմբերի 2009 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնկացել է նաեւ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Հանձնաժողովի 2009թ. գործունեության արդյունքների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է 2010թ. աշխատանքային ծրագրի նախագիծը: Համաձայն Հանձնաժողովի Նախագահի զեկույցի, 2009թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր 16 միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են: Հանձնաժողովը ուսումնասիրությունների եւ հանգամանալի քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ է մշակել Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ջրի պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի ջրերի մաքրության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ: Հանձնաժողովը համապատասխան գերատեսչությունների հետ միասին մեծ աշխատանք է կատարել Սեւանա լճի մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ: Մասնավորապես` կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3կմ վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սկսվել են վերականգնողական աշխատանքները, Սեւանա լճի բնապահպանական ծրագրերի շրջանակում սկսվել են Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերականգնման աշխատանքները, ընթացքի մեջ են Սեւան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի Լճաշենի ջրածածկող հատվածի շինարարական աշխատանքները: Որոշակի աշխատանք է կատարվել նաեւ Սեւանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալների նվազեցման ուղղությամբ, ինչպես նաեւ կասեցվել է Արարատի ոսկու կորզիչ գործարանը Սեւանի ավազանի Սոտքի տեղամաս տեղափոխելու գործընթացը: Նիստում քննարկվել են նաեւ հանձնաժողովի 2010թ. աշխատանքային ծրագրի գերակայությունները: Նշվել է, որ աշխատանքային ծրագրում հիմնական շեշտը դրվել է լճի մակարդակի բարձրացման, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի մաքրության, էկոհամակարգի պահպանության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդրիների վրա: Նիստի ընթացքում ընդգծվել է նաեւ մոնիտորինգային աշխատանքների կարեւորությունը` Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման եւ օգտագործման հիմնախնդիրների համալիր լուծումն առավել արդյունավետ դարձնելու առումով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |