15 դեկտեմբերի 2009 - 20:54 AMT
Երեւանում տեղի ունեցավ «Այդ փորձառու, հանճարեղ լոռեցին» Հովհաննես Թումանյանի մասին գրքի շնորհանդեսը
Դեկտեմբերի 15-ն Երեւանում տեղի ունեցավ թումանյանագետ Ազատ Եղիազարյանի «Այդ փորձառու, հանճարեղ լոռեցին» գրքի շնորհանդեսը, որը պատմում է Հովհաննես Թումանյանի մասին:
«Գիրքը հրատարակվել է գրողի 140-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Գրքում ընդգրկված են հոդվածներ եւ ուսումնասիրություններ, ոռնոց մեջ շոշափվում են այնպիսի հարցեր, որոնք մինչեւ հիմա չեն քննարկվել թումանյանագիտության մեջ, կամ մասնակի են քննարկվել», - նշել է գրքի հեղինակը: