16 դեկտեմբերի 2009 - 14:18 AMT
Երեւանն ու Բեռնը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ
Փարիզում ընթացող աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյաններկկողմհանդիպումներ է ունեցել: Շվեյցարիայի արտաքինգործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում մշտապես հետեւելու նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ նախանշելու նոր քայլեր:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Փարիզ այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: