16 դեկտեմբերի 2009 - 16:43 AMT
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում նշեցին Կոմիտասի 140-ամյակը
Դեկտեմբերի 15-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում նշվեց Կոմիտասի 140-ամյակը: Կոմիտասի 140-ամյակիննվիրվածհոբելյանական գրական-երաժշտական ծրագրով բացվեց Հայոց մարդասիրական ճեմարանի նոր վերանորոգված դահլիճը:
Հոբելյանական երեկոյին ներկա էին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի ղեկավար Խորեն Հովհաննիսյանը եւ Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Կոմիտաս լսելիս անհավատը բարեպաշտ է դառնում: Ով սեր չունի հոգում, Կոմիտաս լսելիս սիրահարվում ու Սոնա յար է երգում: Կոմիտաս լսելիս տարագիր հայը կռունկի թեւերով տունդարձի ճամփան է բռնում: Կոմիտաս լսելիս մշակն էլ իր քրտինքը խառնում է հողին, որ ցորենհացը ամբարը լցվի»,- նշեց Խորեն Հովհաննիսյանը: