16 դեկտեմբերի 2009 - 17:24 AMT
Հայաստանի Ֆինանսների նախարարություն. Տաս հաշվապահներ որակավորման վկայականներ ստացան
ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփեց անցկացվածհաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, քննությանը մասնակցած 15 հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են որակավորման վկայականներ: Քննություններին մասնակցել են ընդհանուր թվով 208 դիմորդ:
Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 16-ի դրությամբ թվով 232 հաշվապահ ունի որակավորման վկայական: