16 դեկտեմբերի 2009 - 17:30 AMT
Դեկտեմբերի 21-ին Հայաստանում տեղի կունենա տղամարդկանց եւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների հավասարությանը նվիրված խորհրդաժողով
Դեկտեմբերի 21-ին Ծաղկաձորում տեղի կունենա տղամարդկանց եւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների հավասարության թեմային նվիրված խորհրդաժողով:

«Խորհրդաժողովի հիմնական նպատակը տղամարդկանց եւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների հավասարության մասին օրինագծին աջակցելն է, որը շուտով կներկայացվի ՀՀ ԱԺ»,-ասել է ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի «Հարավային Կովկասում գենդերային բռնության դեմ» ծրագրի համակարգող Ջինա Սարկիսովան «Գենդերային հավասարությունն ու կանանց հավասարության հարցը Հայաստանում» սեմինարում:

Ըստ նրա, խորհրդաժողովն այն միջոցառումներից մեկն է, որոնք անց են կացվում է UNFPA «Հարավային Կովկասում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում:

«Հարավային Կովկասում գենդերային բռնության դեմ» ծրագիրն առաջին տարածաշրջանային նախագիծն է, որն աշխատում է այդ ոլորտում քաղաքականության մշակմամբ, նրա իրագործման ժամկետը 3 տարի է»: