Հայաստանում ՏՀՏ զարգացման Համաշխարհային բանկի նախագիծը գնահատվում է 250 մլն դոլար16 դեկտեմբերի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Համաշխարհային բանկի գրասենյակում տեղի ունեցավ տեսախորհրդաժողով` նվիրված «Տեղեկատվությունն ու հաղորդակցությունները զարգացման համար2009` մատչելիության ընդլայնում եւ գործողության ակտիվացում» թեմայով զեկույցին, որտեղ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի իշխանությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Հայկական կողմից խորհրդաժողովին մասնակցել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ինտերնետ հանրություն» ՈԿԿ նախագահ Իգոր Մկրտումյանը եւ այլոք: ՀԲ-ն մասնակցում է ՏՀՏ զարգացմանը Հայաստանում, նախպատրաստական փուլում է «Էլեկտրոնային հանրություն եւ նորարարություններ մրցունակության համար» նախագիծը, որը գնահատվում է մոտավորապես 25 մլն դոլար եւ որը պետք է բարձրացնի Հայաստանի մրցունակությունը ՏՏ ոլորտի զարգացման միջոցով: Նախատեսվում է նաեւ զարգացնել ազգային լայնաշերտ ցանցը, այն գյուղական վայրերում առավել հասանելի դարձնելու նպատակով: Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում ՀԲ տնօրեն Մարտին Ռայզերը, խոսելով Արեւելայն Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի մասին, նշել է, որ Հայաստանը լավ արդյունքներ է ցույց տալիս ուղղակի մասնավոր եւ պետական ներդրումների համար ՏՀՏ ոլորտում: Իր հերթին Բ.Ենգիբարյանը հայտարարել է, որ ՏՀՏ-ն Հայաստանում դինամիկ զարգանում է` ընդգծելով, որ 2001թ. ի վեր երկրի ղեկավարությունը դիտարկում է ՏՀՏ ոլորտը որպես կարեւորագույններից մեկը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |