ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, կամ ուղղակի չի ցանկանում այդ անել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով պետք է զբաղվեն միայն տարածաշրջանի երկրները, եւ Իրանը այս իրավիճակում կարող էր ունենալ իր դրական ազդեցությունը, - կարծում է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ ԲԱհիր Բահրամին:



«Ամեն տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները, քանի որ ոչ տարածաշրջանային պետությունները առաջին հերթին հետապնդում են իրենց շահերը», - ասել է դեսպանը ANS ադրբեջանական հեռուստաալիքով:



«Եթե Իրանը մասնակցի ղարաբաղյան խնդրի լուծման բանակցային գործընթացին, ապա օգտագործելով իր ազդեցությունը կջանա հասնել հարցի լուծմանը ելնելով երկու երկրների շահերից», - նշել է նա:



Նա նշել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, կամ ուղղակի չի ցանկանում այդ անել:



«Հույս ունեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ տարածաշրջանային պետությունների համատեղ ջանքերով, հակամարտությունը կստանա իր արդար լուծումը», - ընդգծել է դեսպանը, հաղորդում է Iran.ru-ն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---