Վազգեն Բադալյան. 2010թ. մենամարտերից մեկը Վիկ Դարչինյանը Երեւանում կանցկացնի

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ռանչո Միրաժի (ԱՄՆ, Կալիֆոռնիա) «Agua Caliente» կազինոյի արենայում Վիկտոր Ռոխասի (Մեքսիկա) հանդեպ տարած հաղթանակից հետո Դարչինյանը վճռական է Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) հանդեպ ռեւանշ-մենամարտ անցկացնելու իր մտադրության հաշվով, ինչի մասին հաղորդել է ֆիլիպինցու պրոմոուտերին:



Հիշեցնենք, որ Դոնեյրից Վիկ Դարչինյանը պարտություն կրեց 2007-ին, թեեւ նախքան Դարչինյանի հետ մենամարտը Դոնեյրը ֆավորիտ չէր համարվում:



«2010-ին Դարչինյանը 3 մենամարտ կանցկացնի. նա լրջորեն պատրաստվում է Դոնեյրի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա տարվա կեսերին: Ինչպես խոստացել է Վիկի պրոմոուտեր Գարի Շոուն, Դարչինյանի մենամարտերից մեկը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում,- ասաց Բադալյանը,- իսկ տարվա վերջին նա ելույթ կունենա Մոսկվայում»:



Նոր տարին Դարչինյանը կդիմավորի իր ընտանիքի հետ միասին Ավստրալիայում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---