Ամանորի տոներից հետո «Գլենդել հիլզ»-ը լիովին պատրաստի վիճակում 1056 բնակարան շահագործման կհանձնի Գյումրիում23 դեկտեմբերի 2009 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ամանորի տոներից հետո «Գլենդել հիլզ» շինարարական ընկերությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը կհանձնի լիովին պատրաստի վիճակում 1056 բնակարան Գյումրիում: Այդ մասին Գյումրիում հայտարարել է «Գլենդել հիլզ» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը: «33, 3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ընկերության կողմից իրագործվող ծրագիրը նախատեսում է 52 չորս հարկանի բազմաբնակարան (3030 բնակարան) շենքերի կառուցում Գյումրիի Մուշ-2 եւ Անի թաղամասերում: 2009թ. կառուցվել է 22 նման շենք` 1056 բնակարաններով»,-ասել է Վ.Ալմոյանը: Ըստ նրա, այժմ այդ բնակարաններում ներքին հարդարման աշխատանքներ են տարվում: Ինչպես ասել է ընկերության գլխավոր տնօրենը, այդ շենքերի սեյսմակայունությունը 9 բալ է: Վահե Ալմոյանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ աղետի գոտում իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2011թ. հունվարին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |