ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԼ Է «ՌԱՄՍԹՄԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԴԱՏԸ

PanARMENIAN.Net - Տնտեսական հարցերով Եվրոպական դատարանը մերժել է, հայկական «ՍՊՍ Սիգարոն» ֆիմայի դեմ, աշխարհահռչակ «Դավիդոֆֆ» սիգարետ արտադրող գերմանա- շվեյցարական «Ռեմսթմա» ընկերության հայցը: Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, «Ռեմսթմա» ընկերությունը մեղադրում էր «ՍՊՍ Սիգարոն» ֆիրմային նրանում, որ նրա արտադրանքի դիզայնում կան «Դավիդոֆֆ» սիգարետի տուփի դիզայնին նման էլեմենտներ: Այդ հիմնավորությամբ հայցվորները պահանջում էին հայ արտադրողներին զրկել էլիտար ծխախոտի արտադրանքը Բենիլյուքսի երկրների շուկաներում իրացնելու իրավունքից: Սակայն, ութկողմանի տուփի օգտագործումը հոլանդացի դատավորը բավարար հիմք չհամարեց բանագողության մեջ մեղադրելու համար: Այսպիսով, «ՍՊՍ Սիգարոն» ֆիրման ոչ միայն պաշտպանեց եվրոպական շուկայում իր ներկայության իրավունքը, այլեւ, շնորհիվ դատական հայցի, ձեռք բերեց իր արտադրանքը գովազդելու բավականին հաջող միջոց: Նշենք, որ երեւանյան ֆիրմայի արտադրանքի մոտ 75 տոկոսը իրացվում է Հայաստանի սահմաններից դուրս, զարտուղի ճանապարհներով հասնելով նույնիսկ Ադրբեջան: Հայ արտադրողի արտադրանքը համաշխարհային շուկայում հաջողությամբ մրցակցում է «Դավիդոֆֆ» սիգարետների հետ: Անցյալ տարվա ընթացքում «Սիգարոն» ֆիրմայի արտադրության ծավալն աճել է 30 տոկոսով: Այս տարի ընկերության տերերը` Երոյան եղբայրները, մտադիր են շարունակել ընդլայնել արտադրության ծավալը:





Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---