ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Սոչի-Թբիլիսի տեղամասում երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է քննարկվում այսօր Վրաստանի մայրաքաղաքում ընթացող երկաթուղային գերատեսչությունների համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցությունում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Վրաստանի երկաթուղու դեպարտամենտում, քննարկումը այս հարցի վերաբերյալ կկայանա Ռուսաստանի հաղորդակցման ուղիների փոխնախարարի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարության ղեկավարության միջեւ: Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից եւ Վրաստանից ոչ պակաս է շահագրգռված այդ ճանապարհի վերականգնման մեջ, որ միակ երկաթուղային հաղորդակցությունն է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Ավելի վաղ ռուսական աղբյուրները հաղորդել էին, որ ՌԴ հաղորդակցման ուղիների նախարարության առաջարկությամբ առաջին փուլում կանցկացվի Սոչի-Թբիլիսի ուղեգծի տեխնիկական վիճակի հետազոտում: Հավաքված նյութերի վերլուծությունը հնարավորություն կտա որոշել առաջնահերթ խնդիրների շրջանակը, աշխատանքի ուղղվածությունը եւ տվյալ նախագծի ֆինանսական ծավալը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---