Ադրբեջանցի իրավապահներին չեն թողել Բենանիյար մտնել13 հունվարի 2010 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Չեղյալ է հայտարարվել իրավապահների այցը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Բենանիյար գյուղ: Այդ մասին հաղորդեց իրավապահ Սահադաթ Բենանիյարլին, ով ծրագրում էր գյուղ այցելել այնտեղ կատարված միջադեպի առիթով: Նրա խոսքով, այցը չեղյալ հայտարարելը կապված է այն բանի հետ, որ չհաջողվեց հանդիպման մասին պայմանավորվել Նախիջեւանի իրավապահ մարմինների ղեկավարների հետ. «Այդ այցի իրականացումը մեզնից չէ կախված: Այցը կարող է կայանալ միայն ինքնավար հանրապետության ներքին գործերի նախարարի հետ հանդիպման համաձայնություն ստանալու դեպքում»: Իրավապահների խմբի այցը Բենանիյար այդ գյուղում կատարվածի առիթով եւ տեղում իրադրության պարզումը համաձայնեցվել էին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ, հաղորդում է APA-ն: Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Աշուրի օրը Բենանիյար գյուղի բնակիչների եւ ոստիկանության միջեւ ընդհարում տեղի ունեցավ: Տեղեկատվության համաձայն, տեղի բնակիչների հանդեպ ուժ է կիրառվել, մի քանի հոգի ձերբակալվել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |