ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է լուրերը` Մոսկվա Էրդողանի այցի հետ նրա այցի համընկնելու պատճառների մասին14 հունվարի 2010 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան ծրագրված էր: Այդ այցի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռես 1,5 ամիս առաջ: Այդ մասին Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին եւ մեկնաբանելով լուրերը` Մոսկվա Էրդողանի այցի հետ նրա այցի համընկնելու պատճառների մասին: «Իմ այցի մասին մենք պայմանավորվել էինք 1,5 ամիս առաջ, իսկ Թուրքիայի վարչապետը ցանկություն է հայտնել Մոսկվա այցելել մի քանի օր առաջ: Այնպես որ, նույն հաջողությամբ իմ այցը կարող էր համընկնել մեկ այլ իրադարձության հետ, որը տեղի է ունեցել մոլորակի այս կամ այն կետում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Իր հերթին Է.Նալբանդյանը հայտարարել է, որ Ս.Լավրովը հրավիրվել էր Մոսկվա դեռեւս 2009թ. դեկտեմբերի սկզբին, Աթենքում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում: Հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել ՌԴ ղեկավարության հետ: Դեկտեմբերի 1-2-ին Աթենքում տեղի ունեցավ ԵԱՀԿ ԱԳՆԽ ամենամյա գագաթնաժողովը, որի աշխատանքներին մասնակցեցին կազմակերպության 56 անդամ երկրների ԱԳ նախարարները, այդ թվում նաեւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |