Հայ-թուրքական մերձեցումը կարող է Ադրբեջանի ռազմական արկածախնդրության պատճառը դառնալ14 հունվարի 2010 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակ հայկական կողմը պետք է պատրաստ լինի փոխզիջումներին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:Գրիգորյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմաններում Ադրբեջանը կարող է ԼՂՀ դեմ ռազմական արկածախնդրության դիմել, քանի որ հայ-թուրքական մերձեցումն իր շահերից չէ բխում: «Այս իմաստով հայկական կողմիղ զիջում կլինի այն հանգամանքը, որ Հայաստանը չի նվաճելու Գյանջան, այլ միայն պաշտպանելու է ԼՂՀ շուրջ ազատագրված տարածքների սահմանները»,- նկատեց փորձագետը: Նա նկատեց նաեւ, որ կարճաժամկետ հեռանկարում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում Հայաստանն ու Ադրբեջանը դժվար փե ընդհանուր համաձայնության գան: «Բացի դրանից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է հարմար առիթ դառնալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ ռազմական գործողությունների վերսկսման համար»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |