Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության համար 2010 թ. տրամադրվելու է 120 մլն դոլար14 հունվարի 2010 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 14-ի նիստի ժամանակ հավանություն է տվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին :Ներդրումային ծրագրի ընդհանուր արժողությունը 500 մլն դոլար է եւ ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիներն ու ճանապարհային ենթակառույցները: Այն ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը: Այս միջանցքի կառուցումը հնարավորություն կտա բարելավելու Իրանի եւ Վրաստանի հետ ճանապարհային կապը` ապահովելով ելքը դեպի միջազգային առեւտրային ուղիներ եւ շուկաներ: 2010 թ. նախատեսվում է իրականացնել 120 մլն դոլար արժողությամբ շինարարական աշխատանքներ: Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` այդ աշխատանքներն ամբողջությամբ կատարելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |