ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Սենատոր Միթչ Մակկոնելը եւ ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Ժոզեֆ Քհոլլեմբերգը, Ֆրանկ Պալոնեն, Բարնի Ֆրենկը, Էդոլֆուս Թաունսը, Սյու Քելլին եւ Ադամ Շիֆֆը միավորվել են կոնգրեսմեններ Ջեկ Ռիդին եւ Ջիմ ՄակԳավերնին, որոնք հանդես են եկել հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ԱՄՆ կոնգրեսում ամենամյա արարողություն անցկացնելու նախաձեռնությամբ: Ավանդական արարողությունն անց Է կացվում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված օրվա նախօրեին արդեն ութերորդ անգամ: Միջոցառումը, որն իր մեջ ներառում է պաշտոնական մասը եւ ընդունելությունը, կկայանա ապրիլի 17-ին Կապիտոլիում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---