ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ԴԵՄ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԳԱՂԱՓԱՐԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը դեմ հանդես եկավ միլի մեջլիսի նիստին հնչած նախագահական կառավարման ժամկետի 5-ից 7 տարի երկարացման վերաբերյալ առաջարկությանը: Նա դեմ արտահայտվեց նաեւ այդ հարցը հետագայում երկրի խորհրդարանում քննարկելուն: Շնորհակալություն հայտնելով պատգամավորներին այդ նախաձեռնության համար, Ալիեւն ընդգծեց, որ Սահմանադրությունում նախագահական կառավարման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցի առումով փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չկա: Հիշեցնենք, որ փետրվարի մեկին պատգամավոր Էլդար Իբրահիմովը հանդես եկավ առաջարկությամբ` երկարացնել նախագահական կառավարման ժամկետը: Այդ առաջարկությունը պաշտպանել են իշխանամետ շատ պատգամավորներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---