ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ 45 ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքում զոհվել են 45 մարդ: «Ռեյթեր» գործակալության տվյալներով, ավելի քան 170 մարդ ստացել են վնասվածքներ: Ռիխտերի սանդղակով վեց բալ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի արեւմուտքում փետրվարի երեքի առավոտյան: Աղետի հետեւանքով ավերվել են մոտ 100 տուն, հարյուրավոր մարդիկ մնացել են առանց տանիքի: Ողբերգության վայրում փրկարար աշխատանքները դադարեցվել են երկրաշարժից 12 ժամ հետո: Անաթոլյան տեղեկատվական գործակալությանը Աֆոն գավառի փոխնահանգապետ Հալիլ Իբրահիմ Թուրքօղլուն ասել, «Մենք պարզել ենք, որ շենքի փլատակների տակ կենդանի մնացածներ չկան: Այդ պատճառով ողջերի որոնումները դադարեցվել են»: Վերջին մի քանի տարում դա երրորդ խոշոր երկրաշարժն է Թուրքիայում: Հիշեցնենք, որ 1999 թվականին երկրի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետեւանքում զոհվել են 18 հազարից ավել մարդ եւ ավերվել հարյուրավոր տներ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---