ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր Վենա եւ Բրատիսլավա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, պետության ղեկավարի շրջագայությունը Եվրոպա կսկսվի փետրվարի 25-ին: Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո միջնորդները կժամանեն տարածաշրջան: Հակամարտության կողմեր հանդիսացող պետությունների մայրաքաղաքներ կատարելիք այցը սպասվում է մարտի սկզբին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---