Երեւանում կայացավ 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը21 հունվարի 2010 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրում կայացավ մշակույթի ոլորտում 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը:Գրականության ու հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը: Երաժշտության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Երվանդ Երկանյանի «Քրոնիկոն» ստեղծագործությունը: Քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում Հայաստանի Պաշտպանության նախարարության նոր վարչական շենքի նախագծի համար պետական մրցանակ ստացավ ճարտարապետների հեղինակային խումբը` Ստեփան Նազարյան, Լեւոն Քրիստափորյան, Հայկ Այվազյան, Վահանդուխտ Եգերյան, Գրիմա Հովսեփյան, Ալբերտ Հայրապետյան եւ խմբի ղեկավար Գրիգոր Ազիզյան: Մրցանակի արժանացավ նաեւ «Հայ արվեստի պատմություն» կատալոգը ստեղծած հեղինակային խումբը` Արարատ Աղասյան, Մուրադ Հասրաթյան, Վիգեն Ղազարյան, Հրավարդ Հակոբյան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |