ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությունով, որում հույս է հայտնվում, որ Հայաստանի սահմանը, որն արդեն տաս տարի փակ է, Թուրքիայի կողմից չի ապաշրջափակվի: «Turkish Daily News» հաղորդման համաձայն, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի սահմանները չպետք է բացվեն այնքան ժամանակ, մինչեւ չկատարվեն նրա առջեւ դրված պայմանները` «հրաժարվել Լեռնային Ղարաբաղի օկուպացումից եւ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջներից»: Պաշտոնական Անկարայի կողմից Հայաստանի սահմանների բացման մասին նախագծի քննարկումը, ադրբեջանական դիվանագիտության կարծիքով, «ԱՄՆ հայկական լոբբիի կողմից ճնշման արդյունքն է»: Հայտարարությունում նշվում է նաեւ, որ հայկական լոբբին փորձել է մոլորության մեջ գցել թուրք ժողովրդին` ապացուցելով, որ պաշտոնական Անկարան ԱՄՆ եւ Եվրոպայի ճնշման տակ կբացի Հայաստանի սահմանները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---