«ՖՐՍԹ ԴԱՅՆԱՍԹԻ ՄԱՅՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՐԱՐԱՏԻ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - «Ֆրսթ Դայնասթի Մայս» ընկերությունը մտադիր է գնել պետությանը պատկանող Արարատի ոսկու արդյունահանման ընկերության արժեթղթերի 55 տոկոս: Այդ գործարքը կարժենա 2 մլն 250 հազար դոլար: Համապատասխան պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մինչեւ այս շաբաթվա վերջ: Որից հետո «Ֆրսթ Դայնասթի Մայնս» ընկերությունը փաստորեն կդառնա Արարատի ոսկու արդյունահանման ընկերության միակ սեփականատերը: Պայմանագրի պայմաններից մեկն այն է, որ ներդրողը պարտավորվում է յուրացնել Սոդի հանքատեղը, որի շահագործումը պահանջում է տասից տասնչորս միլիոն դոլար: «Ֆրսթ Դայնասի Մայնս» ընկերությունը, բնագավառի զարգացման համար, արդեն ներդրել է երեսուն միլիոն դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---