ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍԿՍԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Այսօր սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը սկսել է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը, որը մշակվել է նախագահին կից հանձնաժողովի կողմից: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների փաթեթը` նախագահի օգնական Արմեն Հարությունյանը նշել է, որ նախագիծը նախատեսում է պետության ղեկավարի իրավունքների եւ լիազորությունների էական սահմանափակումներ: Նրա խոսքերով` խորհրդարանը կօժտվի իրավունքներով, որոնք թույլ կտան ազդել նախարարների կաբինետի ձեւավորման գործընթացին: Մասնավորապես, խորհրդարանի կողմից վարչապետի թեկնածուի մերժման դեպքում, ըստ «նախագահական» նախագծի, օրենսդիրները իրավունք ունեն առաջարկել իրենց թեկնածուին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---