ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ ԿՍԿՍԻ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ21 հունվարի 2002 - 22:42 AMT PanARMENIAN.Net - Վաղը չէ մյուս օրը Երեւանում իր աշխատանքը կսկսի տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նիստը: Միացյալ Նահանգների Եվրասիայի երկրների հետ համագործակցության համակարգող, դեսպան Ուիլյամ Թեյլորի կողմից գլխավորած ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն առեւտրի, ֆինանսների, արդարադատության եւ գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունների ներկայացուցիչներ: Հայկական պատվիրակությունը կգլխավորի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նիստի ընթացքում, որը կտեւի երկու օր, կողմերը կքննարկեն կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը, հայկական ապրանքները ԱՄՆ արտահանելու խթանման մեթոդները, Հայաստանում զբոսաշրջիկության զարգացմանն ուղղված միջոցները: Կշոշափվեն նաեւ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանը Համաշխարհային առեւտրի կազմակերպությանն անդամագրվելուն եւ միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մեթոդներին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |