ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջեւիթը չի հավատում իր ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկօղլուն, որը հայտարարել էր, որ Հայաստանը զանգվածային ոչնչացման զենք ունի: «Արմինֆո» գործակալության տվյալներով, Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում ամերիկայն լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ բացառում է այն հնարավորությունը, որ Հայաստանը ունի զանգվածային ոչնչացման զենք: «Ես վստահ չեմ, որ Հուսեյն Կիվրիկօղլուն իրավացի է», ընդգծել է Էջեւիթը: Ինչպես հայտնի է, հայկական կողմը թուրքական գլխավոր շտաբի պետի հայտարարությունը անհեթեթություն է անվանել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---