ԱՅՍՕՐ ԼՐԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր լրացել է Հայաստանի ղեկավարության եւ հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերության բանակցություններին հատկացված ժամկետը: Առայժմ չկան ստույգ տվյալներ երկու ամիս տեւած բանակցությունների արդյունքներից: Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը կառավարության անունից բանակցություններ էր վարում «ԱրմենՏել» ընկերության հետ, վերջերս հայտնել է բանակցությունների ժամկետի երկարացման հնարավորության մասին: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտնել է, որ եթե կողմերը չգան համաձայնության, ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճարի կիրառման վերաբերյալ կառավարության արգելքը ուժի մեջ կմնա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---