ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ: Այդ արհեստականորեն ստեղծված խնդիրը ուռճացվում է ԵԽ-ում որոշակի ուժերի սադրանքով»: Այսպիսի հայտարարություն է արել «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը իշխանամետ կուսակցությունների միության նիստին: Նա ակնարկել է, որ Ադրբեջանի հանդեպ Եվրախորհրդի խիստ վերաբերմունքի պատճառն այն է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը Իլհամ Ալիեւի գլխավորությամբ պայքարում է հայերի դեմ: Ըստ Ահմեդովի` ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանում Իլհամ Ալիեւը պատրաստվել էր հանդես գալ « էլ ավելի խիստ» մեղադրանքներով Երեւանի հասցեին: «Սակայն, ըստ երեւույթին, հայերի հովանավորները Եվրախորհրդում օգնության ձեռք մեկնեցին նրանց` ուռճացնելով քաղբանտարկյալների խնդիրը», եզրակացրել է Ահմեդովը: Նա ափսոսանք է հայտնել այն առթիվ, որ հայերին դրանում օգնել են եւ «Բաքվի իրավապաշտպանները»: Եթե իրավապահպանների կողմից կազմված քաղբանտարկյալների ցուցակը չլիներ, Եվրախորհուրդը «չէր կարողանա Ադրբեջանի վրա ճնշում գործադրեր եւ Բաքվի հետ խոսեր վերջնագրերի լեզվով», հայտնեց Ահմեդովը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---