ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՐԵԼ16 հունվարի 2002 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Երկու օրից սպառվում է Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ոլորտում մենաշնորհատեր հանդիսացող ընկերության միջեւ բանակցությունների համար տրամադրված ժամկետը: Դատելով անմիջական մասնակիցների կողմից բանակցությունների վերաբերյալ արված մեկնաբանություններից` արդեն երկու ամիս շարունակվող խորհրդակցությունները որոշակի արդյունքների այդպես էլ չեն հանգեցրել: Սակայն, Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը բանակցություններին ներկայացնում է կառավարությունը, չի բացառել խորհրդակցությունների ժամկետի երկարացման հնարավորությունը: Նա ձեռնպահ է մնացել բանակցությունների արդյունքների գնահատականից, վկայակոչելով այն հանգամանքը, որ դրանք դեռեւս շարունակվում են: Հիշեցնենք, որ վերջերս տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ, եթե կողմերին այդպես էլ չհաջողվի գտնել երկուստեք ընդունելի տարբերակ, ապա կառավարությունը կպահպանի ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճար կիրառելու վերաբերյալ արգելքը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ20 ԵԱ փոխչեմպիոն, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր Նովի Սադում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին |