15 հունվարի 2002 - 21:31 AMT
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Ստացիոնար-հոգեբուժական հետազոտությունը հաստատել է, որ ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու համար, 14 տարի ազատազրկման դատապարտված ձերբակալված Սասուն Աղաջանյանի առողջական վիճակը հոգեբանական առումով նորմալ է: Աղաջանյանը շարունակում է հացադուլը, ինչի պատճառով կենտրոնական բանտային հիվանդանոցի բժիշկները ստիպողաբար են կերակրում նրան: Ձերբակալվածի առողջական վիճակը առայժմ ծանր է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: